Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանի համար կարող է ԱԺ-ն օրենքը փոխել. «Ժողովուրդ»

Հունվար 19,2017 12:26

Արդյոք գործող վարչապետ Կարեն Կարապետյանը 2018թ. ապրիլին կհամապատասխանի այդ չափանիշներին եւ կկարողանա շարունակել իր պաշտոնավարումը (եւ ըստ էության, դառնալ երկրի առաջին դեմքը), թե՞ ոչ։

Ինչպես հայտնի է՝ 2011 թ. սկսած Կարեն Կարապետյանն աշխատել է Մոսկվայում որպես «Գազպրոմբանկ» ԲԲԸ փոխնախագահ, «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ եւ ՀՀ վարչապետ է նշանակվել 2016թ. սեպտեմբերին։ Ինքը՝ Կարեն Կարապետյանը, այս թեմայով խոսելիս հստակ պատասխան չի տվել. «Վերջին տարիներին ՀՀ քաղաքացի եմ, ապրել եմ Երեւանից դուրս։ Համապատասխանո՞ւմ է բնակության օրերս սահմանափակման քանակին, որպեսզի լինեմ ՀՀԿ-ի ցուցակում, թե՞ չէ, այդ հարցի պատասխանը չգիտեմ։ Բայց եթե չի համապատասխանում, ապա ես ցուցակում չեմ լինելու»։ Ինչ վերաբերում է 2018թ. ապրիլից հետո պաշտոնավարելուն, ապա նա նշել է. «2018 թիվը կգա, կխոսենք՝ կլինե՞մ վարչապետ, թե՞ չէ»։

Ամենակոպիտ հաշվարկներով՝ ՀՀ-ում մշտական բնակություն ունենալու չափանիշին նա կարող է համապատասխանել 2018թ. օգոստոս-սեպտեմբերին նոր միայն։ Բայց քաղաքական որոշման դեպքում (իսկ դա կախված է լինելու Սերժ Սարգսյանից) հնարավոր է Կ. Կարապետյանին վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք տալ։ Դրա համար, ըստ էության, կա մեկ տարբերակ. Մոսկվայում աշխատած տարիներին Կարեն Կարապետյանը պարբերաբար այցելել է Հայաստան, մասնակցել կնունք-ծնունդների, հարսանիքների, այցելել ծնողներին։

Ու եթե Սերժ Սարգսյանը ցանկանա, համապատասխան քաղաքական հրահանգի դեպքում ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը սուսուփուս կարող է հաշվել ու պարզել, որ Կարապետյանը 731 օր եղել է Հայաստանում։

Ի դեպ, նոր Սահմանադրության մեջ ուշագրավ մեկ դրվագ կա. կառավարության անդամներին ներկայացվող պահանջները նշված են Սահմանադրության 148-րդ հոդվածում։ Իսկ Սահմանադրության 202– րդ հոդվածում նշված են Սահմանադրությունը փոխելու մեթոդները։ Ըստ այդմ, 148-րդ հոդվածն այն դրույթներից է, որը կարող է փոխվել ոչ թե հանրաքվեով, այլ ԱԺ պատգամավորների քվեարկությամբ։ Այսինքն՝ Կարապետյանի համար կարող է ԱԺ-ն օրենքը փոխել։ «Սահմանադրության մյուս հոդվածներում փոփոխություններն ընդունում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։ Համապատասխան նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը, կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող հարյուր հիսուն հազար քաղաքացի»,- նշված է Սահմանադրության 202 հոդվածի 2-րդ մասում։ Բայց ԱԺ-ն իր այդ լիազորությունները կարող է իրականացնել Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն՝ 2018թ. ապրիլից։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031