Լրահոս
Օրվա լրահոսը

Քուվեյթում բարձր վարձատրությամբ աշխատանքի չտեղավորվեցին

Հունվար 19,2017 14:30

«Տեղավորողը» դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով

Վարդուշ Խաչատրյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի դեմ բողոք էր բերել: Նրա պաշտպանը անցյալ դեկտեմբերին բողոքը հետ է վերցրել:

Վարդուշ Խաչատրյանը մեղադրվել էր 2009թ. կատարած հանցագործության համար: Ըստ քրեական գործով առաջադրված մեղադրանքի, նա չարաշահելով թվով հինգ տուժողների՝ Նելլի Թարջումանյանի, Սուսաննա Անտոնյանի, Եղիշե Անտոնյանի, Մարտին Սահակյանի եւ Անահիտ Ոսկանյանի վստահությունը, Քուվեյթում բարձր վարձատրությամբ աշխատանքի տեղավորելու պատրվակով, խաբեությամբ հափշտակել է ընդհանուր 3.409.985 ՀՀ դրամին համարժեք 9.500 ԱՄՆ դոլար:

Անահիտ Ոսկանյանից Քուվեյթ մեկնելու համար մուտքի թույլտվություն ձեւակերպե-լու եւ տոմսեր գնելու պատրվակով ստացել էր 1.500 ԱՄՆ դոլար գումար։
Սուսաննա Անտոնյանից նույն պատրվակով ստացել էր 2.000 ԱՄՆ դոլար գումար, եւ մսխել անձնական կարիքների համար: Մյուս տուժողներից նույնպես ստացել էր երկու հազարական դոլար եւ հափշտակել:

Այս գործի քննությունը եղել է արագացված ընթացակարգով: Ամբաստանյալն իրեն մեղավոր էր ճանաչել, համաձայն էր մեղադրանքի հետ:
Դատարանը հաշվի էր առել, որ կալանավորվածը վատառողջ է, համաձայնել է մեղադրանքի հետ եւ զղջացել կատարած հանցանքի համար եւ որ նա առաջին անգամ էր դատապարտվում։

Տուժողները քաղաքացիական հայցեր չհարուցեցին։

 

Ռ. Մ.

«Առավոտ»

18.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031