Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը չի բացառել, որ ապրիլի 2-ին ընտրատեղամասերում տեսախցիկներ չլինեն. «Հայկական ժամանակ»

Հունվար 19,2017 12:05

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների հիմնական նորամուծություններից մեկը՝ ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքերի տեղադրման եւ քվեարկության ընթացքը ուղիղ հեռարձակելու գործընթացը, ձախողվել է։

Երեկ ավարտվել է այդ գործընթացը սպասարկելու համար ընկերության ընտրությունը, բայց ընդամենը մեկ հայտ է ներկայացվել։ Հայ-կանադական ԻԱյ Սի Տելեկոմ ընկերությունն այդ գործառույթներն իրականացնելու համար 3,8 մլն դոլար է պահանջել, մինչդեռ դոնոր կազմակերպություններն ընդամենը 1,6 միլիոն եվրո են հատկացրել։

Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը երեկ չի բացառել, որ ապրիլի 2-ին ընտրատեղամասերում տեսախցիկներ չլինեն։

Ինչպես ընդդիմությունն էր կանխատեսում, իշխանությունները կարող են տապալել նաև Ընտրական օրենսգրքի այս փոփոխությունները՝ մրցույթն այնպես կազմակերպելով, որ ընդամենը մեկ ընկերություն հայտ ներկայացնի, այն էլ այնպիսի պայմաններ առաջադրի, որ հնարավոր չլինի դրանք բավարարել:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031