Այսօր կառավարության շենքում անվտանգությունը սովորականից ավելի խստացված էր: Կառավարության շենքի ներսում հսկում էին անվտանգության ավելի մեծ թվով աշխատակիցներ՝ ավտոմատները ձեռքերին: Հարկերում, մուտքի աստիճաններին, միջանցքներում, տարբեր մուտքեր տանող հատվածներում մեկական-երկուական անվտանգության աշխատակիցներ էին կանգնած:
Թե ինչով է պայմանավորված այդպիսի ուժեղացված հսկողությունը, առայժմ պարզ չէ: Սակայն մի բան ակնհայտ է՝ մնացած սովորական օրերին, երբ հանրապետությունում որեւէ արտառոց դեպք տեղի չի ունենում, կառավարության շենքի ներսում այսպիսի ուժեղացված հսկողություն չկար:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ