ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Բաղրամյանի,
Ստեփանավանի, Դիլիջանի և Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է:
Աբովյանի տարածաշրջանի Երևան – Գառնի ճանապարհին և Վարդենյաց
լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով
մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց
են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն