2016թ. նոյեմբերին գործարկվեց Բագրատաշենի սահմանային անցակետի նոր շենքը: Այդ շենքում սահմանային անցման, մարդկանց սպասարկման համար լավ պայմաններ են ստեղծված: Հունվարի 18-ին այդ անցակետում ծանոթացանք «Արարատ» բանկի տարադրամի փոխանակման կետում արտարժույթի առքուվաճառքի գներին:
Ուշագրավ էր վրացական լարիի առքի ու վաճառքի գների տարբերությունը: Լարին այսօր անցակետի փոխանակման կետում գնվում էր 165, վաճառվում՝ 195 դրամով: Վրաստանի Սադախլոյի անցակետից 100 մ հեռավորությամբ գտնվող Բագրատաշենի անցակետում լարիի գնման եւ վաճառքի գների տարբերությունը զգալի է:
Տեղում իմացանք, որ սահմանային այդ անցակետում Հայաստանի այլ բանկերը տարադրամի փոխանակման կետեր չունեն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ