Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Սիլ Կոնցեռնի» հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը և ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քննարկում են խորհրդարանական ընտրությունների ժամանակ համագործակցության հնարավորությունները։ 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Խաչատուր Սուքիասյանը՝ նշելով, որ ի թիվս մի շարք այլ քաղաքական ուժերի, հանդիպումներ է ունեցել նաև Գագիկ Ծառուկյանի հետ։
«Գագիկ Ծառուկյանի հետ ևս եղել է հանդիպում, և ոչ թե մեկ անգամ, այլ՝ անգամներ»,- ասաց հայտնի գործարարը։
Դիտարկմանը, որ, եթե մի քանի անգամ են հանդիպել, ուրեմն կոնկրետ հարցեր արդեն լրջորեն են քննարկում, Խ.Սուքիասյանը նկատեց, որ բոլորի հետ էլ մի քանի անգամ է հանդիպումներ ունեցել։ Թե ի՞նչ հեռանկար կա Գ.Ծառուկյանի հետ, Խ.Սուքիասյանը պատասխանեց, որ բոլոր ուժերի հետ էլ հեռանկար տեսնում է, բայց առայժմ միայն քննարկումներ են ընթանում։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «168.am»-ի կայքում: