ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հունվարի 18-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ալեքսեյ Գրուզդևի հետ: Նախարար Սուրեն Կարայանը ողջունել է նախարարի տեղակալին և նշել, որ հանդիպումը լավ առիթ է` քննարկելու թե՛ երկկողմ առևտրատնտեսական կապերը, թ´ե ՀՀ վարչապետի ` ՌԴ առաջիկա այցի օրակարգային կետերը:
Ալեքսեյ Գրուզդևը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար և ներկայացրել Երևանում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի խորհրդակցական կոմիտեի առևտրային քաղաքականության ենթակոմիտեի աշխատանքների ուղղությունները և արդյունքները:
Նախարար Սուրեն Կարայանն անդրադարձել է տնտեսական զարգացմանն առնչվող մի շարք հարցերի` համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծում, դրամական փոխանցումների գործընթացի բարելավում, գյուղատնտեսական տեխնիկայի ոլորտում սերտ համագործակցություն, արդյունաբերական կոոպերացիաների հիմնում, ներմուծման փոխարինում, արտահանման աճ: Կողմերն արձանագրել են, որ հնարավոր է էլ ավելի բարձր տեմպ հաղորդել ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներին: Սուրեն Կարայանը կարևորել է նաև Իրանի հետ սահմանագծին հարող տարածքում ազատ տնտեսական գոտու հիմնումը ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցության համատեքստում:
Սուրեն Կարայանը և Ալեքսեյ Գրուզդևը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս:
Կարդացեք նաև
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն