Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Տավուշի մարզխորհրդի նիստում մարզի համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է միջպետական ավտոճանապարհի եզրին աղբակույտերի առկայության անթույլատրելիության վրա: Նոյեմբերյանի տարածաշրջանի Պտղավան գյուղի ծայրին, միջպետական ճանապարհի տակ աղբավայր է:
Այդտեղից մոտ 100 մ դեպի Բագրատաշենի մաքսակետ, միջպետական ճանապարհից մոտ 70 մ ներքեւ, Դեբեդ գետի ափին եւս մեկ աղբավայր է: Հունվարի 18-ին տեսանք, որ գետափնյա աղբավայրում կրակ է բռնկված:
Վրաստանից Հայաստան մտնող ճանապարհի սկզբնամասում առկա աղբավայրերը մեր երկիր այցելած արտասահմանցիների մոտ Հայաստանի մասին դրական տպավորություն չեն ստեղծում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ