Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը հրաժարվել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամի դեմ դատական հայցից

Հունվար 18,2017 20:00

Վարչական դատարանում այսօր դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ տեղի ունեցավ «ոստիկանությունն ընդդեմ Հիմնադիր խորհրդարանի անդամ Հովհաննես Ղազարյանի» գործով նիստը, որին կողմերը չէին ներկայացել:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը դատարան պահանջ էր ներկայացրել՝ Ղազարյանին պատասխանատվության ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ եւ 15-րդ կետերի պահանջներով, այն է` հավաքի մասնակցի կողմից օրենքով սահմանված իր պարտականությունները չկատարելը եւ հավաքի խաղաղ եւ բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելը:

Նիստի ընթացքում դատավորը տեղեկացրեց, որ հայցվոր կողմը, տվյալ դեպքում՝ ՀՀ ոստիկանությունը, հայցից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Դատարանը գտավ, որ առկա է գործի վարույթը կարճելու հիմք եւ գործի վարույթը կարճելու որոշում կայացրեց:

Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» շարժման անդամ Գեւորգ Սաֆարյանի կալանքի երկարաձգմանն ընդառաջ՝ մարտի 24-ին, Ղազարյանը մասնակցել էր ցույցի: Ցույցի ընթացքում մասնակիցները պառկել էին Մաշտոցի պողոտայում եւ շղթայել էին իրենց: Բերման են ենթարկվել տասնյակ քաղաքացիներ, այդ թվում՝ Հովհաննես Ղազարյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031