Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական խալի տեսա, որի գինը 280 հազար դոլար էր, ցավոք, հիմա վարի է գնում». իրանցի գործարար (Տեսանյութ)

Հունվար 18,2017 19:33

Այսօր Արթիկում «Սաստեքս» տեքստիլ ֆաբրիկայի ուսումնական կենտրոնի բացմանը հրավիրված էր նաև Հայաստանում Իրանի ավտոմոբիլային գործարանի՝ «Ռենա» ՍՊԸ տնօրեն Ռեզա Նաֆեզին:

1993 թվականից Հայաստանում բնակություն հաստատած իրանցի գործարարը լրագրողների հետ զրույցում (ի դեպ, նա տիրապետում է հայերենին և հարցազրույցը հայերենով է), տեղեկացրեց, որ հայ-իրանական համագործակցության շրջանակներում պատրաստվում են հիմնել հայ-իրանական գորգագործության կենտրոն:

Այս նպատակով Իրանից Հայաստան են  հրավիրել գորգագործի, Իրանից բերելու են թելն ու սարքավորումները, գորգերն արտադրվելու են Արթիկում, արտահանվելու են ՌԴ, Գերմանիա  ու Չինաստան: «Հայկական խալին աշխարհում շատ մեծ անուն ունի, ցավոք, վարի է գնում մի քիչ, մենք պատրաստվում ենք վերականգնել արտադրությունը: Մենք մի անգամ Իրանում տեսել ենք մի հայկական խալի, որն, ըստ ձեզ ինչքա՞ն արժենա, արժեր 280 հազար դոլար, հարյուր տարի առաջ է արտադրվել: Գնորդ շատ կունենա հայկական խալին, կան խալիներ, որոնց գինը սկսվում է 2 հազար դոլարից, կան 10 հազար, 20 հազար դոլարանոց, տարբեր խալիներ կան: Պարսկաստանում ում տուն գնաս, խալի կա ոտքի տակ»,-ասաց Ռեզա Նաֆեզին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031