«Այդ աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել ինքնասպանության փորձ կատարելու հետեւանքով: Պարզվում է` նա ինքնասպանության փորձ է կատարել` իբրեւ թե իր նկատմամբ բռնաբարության փորձի պատճառով: Դեղ է խմել, որ իրեն սպանի: Հիստերիկ բնավորության տեր աղջիկ: Նա ռեանիմացիա էր տեղափոխվել, որտեղ չորս հիվանդ կա պառկած: Ինչ եք կարծում, բռնաբարության համար ինքնասպանության փորձ կատարածին բերել են հիվանդանոց, ու նրա նկատմամբ հիմա էլ հիվանդանոցի բժի՞շկն է բռնաբարության փորձ անում:
Բժիշկը չորս երեխա ունի, այդ տղան խելագար վիճակում է, ասում է` հո աննորմալ չեն: Նրան տարել են բաժանմունք, հեռախոսը ձեռքից վերցրել են: Աժիոտաժային իրավիճակ են ստեղծել հիվանդանոցի շուրջ, որ տպավորություն ստեղծեն` բժշկական կենտրոնում բարձիթողի վիճակ է ու դրանով արդարացնեն կադրային փոփոխությունները: Եթե չազատվեի աշխատանքից, մեր հիվանդանոցում մանկապղծության դեպք էլ էր լինելու: Չի կարելի, հասկացանք, ազատվեցինք, պրծանք»,- Aravot.am-ին ասաց պարոն Օրբելյանը:
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայության տեղեկատվության, դեպքի հանգամանքները պարզվում են, սակայն, դեպքի վերաբերյալ դեռեւս քրեական գործ չի հարուցվել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ