«Գերմանիան կորցրեց ամենահամարձակ լրագրողին»,- գրում է հեռուստալրագրող, «Թագեսշաու»-ի նախկին հաղորդավարուհի Էվա Հերմանը Ուլֆքոթեի մահվան վերաբերյալ: «Կան լրագրողներ, որոնք զվարճանում են Ուդո Ուլֆքոթեի մահվան առիթով: Սրանից նողկալի բան չկա», ասում է նա նկատի ունենալով «Շպիգել»-ի թրքուհի լրագրող Հաթիջե Ինջեին, որը ցինիկաբար «տոնել» է Ուլֆքոթեի մահը թվիթերում:
Ուլֆքոթեն դասակարգվում էր կառավարության կողմից որպես աջ ծայրահեղական գործիչ: 56-ամյա լրագրողը մահացավ հունվարի 13-ին սրտի կաթվածից: Նրա նշանաբանն էր. «Ավելի լավ է ընկնել ճշմարտության հետ քան հաղթել ստով»: Ուլֆքոթեն նկարագրում էր իրեն, որպես իսլամացման եւ ԶՀՄ-ի քաղաքապես ոչ կոռեկտ հակառակորդ և ապրում էր մահվան սպառնալիքների ներքո:
Ուդո Ուլֆքոթեն տասնյակ գրքերի հեղինակ է: 17 տարի շարունակ եղել էր «Frankfurter algemeine Zeitung»-ի քաղաքական խմբագիրը: Որպես իսլամագետ գործուղման է ուղարկվել արաբական երկրներ, որտեղ նույնիսկ կրոնափոխվել է, սակայն աստիճանաբար հասկանալով, որ քրիստոնեությունն ու իսլամն անհամատեղելի են, ծավալել է Գերմանիայում հակասլամիստական գործունեություն, որի արդյունքում աշխատանքը «FAZ»-ում անհնար է դարձել: Դրանից հետո հրատարակվել է միայն «Junge Freiheit»-ում և «Kopp» հրատարակչությունում, որոնք դասակարգվում են որպես աջ-պոպուլիստական:
Հայտնի լրագրողն ու քննադատ-հրապարակախոսը բազմաթիվ բեսթսելլեր գրքերի հեղինակ էր («Վաճառված լրագրողներ», «Ահաբեկչության մարգարեները», «Անսահման քրեական» և այլն): Որպես քաղաքագետ և իսլամագետ նա քննադատում էր գլխավորապես այժմյան գերմանական քաղաքականությունը, վ աճառված ԶԼՄ-ը, Եվրոպայի իսլամացումը: Բազմիցս Քննադատել է նաև հայոց ցեղասպանության հերքումը Թուրքիայի կողմից: «Սիրելի Թուրքիա, սիրելի ցեղասպանության հերքողներ, ինչու եք միայն ձեր դեսպանին ետ կանչում, այլ ոչ բոլոր թուրքերին»,- գրում է նա թվիթերում Բունդեսթագի հունիսի 2-ի բանաձեւի վերաբերյալ Թուրքիայի արձագանքների հաշվով:
Կարդացեք նաև
«Kopp» հրատարակության սեփականատեր Յոխեն Քոփը, որը նաև նրա լավ ընկերն էր, գրել է, որ Ուլֆքոթեն դեռ շատ նախագծեր ուներ, որոնք պատրաստվում էր շուտով իրագործել: Լրագրողի երկրպագուները չեն բացառում սպանության վարկածը:
Զինա Վայլանտ