Հայկական շախմատի առաջատարներից գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը մեկնել է Իրան, որտեղ վաղը մեկնարկում է «Խազարի գավաթ 2015» միջազգային մրցաշարը: Ուժեղագույնների «Masters» խմբում, որտեղ վարկանիշային առաջատարը Հայաստանի ազգային հավաքականի անդամն է, մասնակցելու հայտ ներկայացրած 88 շախմատիստներից 16-ը գրոսմայստեր է:
Նույն օրը Բրազիլիայի Ֆլորիանոպոլիս քաղաքում կտրվի 3-րդ «Floripa Open»-ի մեկնարկը, որի մասնակիցների շարքում է բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր Սեւագ Մխիթարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ