Aravot.am-ի տեղեկություններով, այսօր, Կոնյակի գործարանում Գագիկ Ծառուկյանը հավաքել է ԲՀԿ պատգամավորներին եւ տարածքային կառույցների ղեկավարներին: ԲՀ նախագահ Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը: Հանդիպումը ավարտվել է քիչ առաջ:
«Քաղաքականություն վերադառնալու մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո, այսօր տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որին ներկա էին ԲՀԿ-ի 62 տարածքային կառույցների ղեկավարները եւ ԲՀԿ խմբակցության կուսակցական պատգամավորները: Նպատակը մեկն էր`քննարկել առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերվող եւ կուսակցական-կազմակերպչական տարբեր հարցեր»,- մեզ հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ