Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը հայ մայրերը պիտի կառուցեն՝ համ երեխա բերեն, համ տուն պահեն, համ էլ ամուսին». սփյուռքահայ գործարար (Տեսանյութ)

Հունվար 18,2017 18:08

Այսօր Արթիկում բացվեց «Սաստեքս» տեքստիլ ֆաբրիկայի ուսումնական կենտրոնը, որտեղ 4- ամսյա դասընթացներ անցնելուց հետո մոտ 350-400 արթիկցիներ աշխատելու են ֆաբրիկայում: Արթիկում տեքստիլ ֆաբրիկան հիմնվելու է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի ու Վարագյան եղբայրների աջակցությամբ: Ծրագրի ղեկավարը հոլանդահայ Քրիստիան Գերիջին է:

Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ սա Շիրակի մարզում կառուցվող երրորդ ֆաբրիկան է՝ Ամասիայից ու Գյումրիից հետո: Առայժմ անհայտ է, թե որտեղ կկառուցվի Արթիկի ֆաբրիկան, դեռ կառույցի փնտրտուքների մեջ են: Քրիստիան Գերիջին տեղեկացրեց, որ Արթիկը ունի մեծ ներուժ՝ ի տարբերություն Ամասիայի, որտեղ աշխատակիցների թիվը 100 հոգուց չեն անցնում, միայն Արթիկից 895 հոգի աշխատելու համար արդեն հերթագրվել են՝ չհաշված հարակից գյուղերի բնակիչները:

«Մեծ գործարան ենք կառուցելու, որտեղ աշխատելու են 350-400 հոգի. իսկ շուկան լինելու է Եվրոպայում: Արթիկում մենք նպատակ ունենք երկու գործարան դնել, մեկում արտադրելու ենք բանվորական շորեր, երկրորդ գործարանը ուզում ենք սարքել, որ տրիկոտաժի վրա խորանանք, արտադրենք «Զառայի» համար: Մինիմում աշխատավարձը 55 հազար դրամ է, մենք տալիս ենք գործարքային, ով ինչքան արտադրի, այն էլ կստանա: Մարդ կա 100 հազար դրամ է ստանում, մարդ էլ կա 55 հազարից էն կողմ չի գնա՝ կախված տարիքից, շնորհքից», ասաց Քրիստիան Գերիջին:

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե կկարողանա՞ն այնպես անել, որ Թուրքիայից այլևս տրիկոտաժ չներկրվի Հայաստան, մեր զրուցակիցը պատասխանեց. «Էդի պետությունի գործն է, իմ գործը չէ: Ես պետություն չեմ»:

Վերջինս ասաց, որ կարող են այնպես անել, որ հայկական արտադրանքը մրցակցի ցանկացած երկրի արտադրանքի, այդ թվում Չինաստանի հետ, բայց դրա համար, ըստ մեր զրուցակցի, մեր ժողովրդին 25 տարի անց պիտի կարողանան սովորեցնել նորից աշխատել: «25 տարի փլուզումից հետո մեր ժողովուրդն արդեն մոռացել է աշխատելը: Ասենք ձեր տղամարդիկ գնում են արտասահմաններում աշխատում են, մի երկու կոպեկ փող ուղարկում են, փորձում են դրանով յոլա գնալ: Սա սխալ է, դուք որպես հայ մայրեր, դուք պիտի երկիրը կառուցեք, մայրերը պիտի կառուցեն՝ համ երեխա պիտի բերեն, համ տունը պահեք, համ էլ աշխատեք, համ էլ ամուսին պահեք:

Ձեզ բացատրեմ. իմ մայրիկը Սասունում 5-6 երեխայով՝ մեկը փորի մեջ, իմ պապան գնացել էր Հոլանդիայում աշխատելու, ինքը իր կին հալով ամբողջ ընտանիքը պահեց: Ու չթողեց, որ որևէ մի երեխա ոչ մի տեղ գնա, Սասունի հողի վրա պահեց: Ու մեզ սովորեցրեց՝ պիտի պայքարես էդ հողի ու ջրի համար, մայրերիս ձեռքին է, ոչ թե հայրերի: Խեղճ հայրերը գնում են երկու կոպեկ բերելու, բայց մայրը պիտի երեխան դաստիարակի ու տունը լցնի երեխաներով, ոչ թե պիտի ասի իմ ֆիզիկան, իմ մարմին, պիտի աշխատի երկու–երեք դաշտում: Ես 9-րդ տարին է ինչ Հայաստանում եմ ու 9 երեխա ունեմ: Ես 1993 թվականին եկել եմ, մութ տարիներին էստեղ եմ եղել, պատերազմ, ամեն ինչ տեսել եմ, ապրել եմ:Դրա համար եմ ասում՝ եկել եմ ձեր հետ տանջվելու: Իրար հետ պիտի կառուցենք», -ասաց Քրիստիան Գելիջին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031