Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի լեզվաբանը՝ սպանված ամուսնու դատի մասին. «Բոլոր նիստերին պարտադիր ներկա եմ լինելու»

Հունվար 18,2017 17:40

Հունվարի 18-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու` Եղիշե Խաչատրյանի սպանության գործով առաջին դատական նիստը (նախագահող՝ Աննա Դանիբեկյան):

Նիստը սկսվեց բավականին ուշացումով, դատարանի դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, հավաքվել էր թաղի երիտասարդների մեծ մասը:

Դատարանի նախագահը սպառնաց ոտքի վրա կանգնածներին դուրս հրավիրել, քանի որ դահլիճում նեղվածք էր: Մի պահ, նա նույնիսկ դատախազից հետաքրքրվեց. «Իսկ դո՞ւք ով եք»:

Քանի որ դատակոչված որոշ վկաներ, ինչպես նաեւ պաշտպաններից Միհրան Պողոսյանը եւ Լիպարիտ Սիմոնյանը չէին ներկայացել դատարան, նաեւ այդ մասին չէին ծանուցել, դատական նիստը հետաձգվեց:

Տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանը խնդրեց հաշվի առնել իր աշխատանքային գրաֆիկը եւ նիստերի օրերը հարմարեցնել իր հետ: «Ես ուզում եմ պարտադիր բոլոր նիստերին ներկա լինել»,-ասաց լեզվաբանը:

Հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 7-ին, ժամը՝ 14:30-ին:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Խաչիկ Կոսյանը, Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Արթուր Զաքարյանը և Յուրի Հակոբյանը ՀՀ քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով ներգրավվել էին որպես մեղադրյալներ եւ նրանց նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031