Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պոլսոյ հայկական «Քամփ Արմէն» ճամբարը պիտի դառնայ երիտասարդութեան կեդրոն

Հունվար 18,2017 16:35

Պոլսոյ Թուզլա շրջանին մէջ գտնուող հայ որբերու «Քամփ Արմէն» ճամբարի վերականգնման ճարտարապետական նախագիծը պատրաստ է:

Թրքական «Sondakika-24» լրատուական կայքի տեղեկացմամբ` ճամբարը համայնքին պիտի ծառայէ իբրեւ երիտասարդութեան եւ արուեստագիտութիւններու կեդրոն` միաժամանակ մնալով որբանոց:

Գետիկփաշայի հայակական աւետարանական եկեղեցւոյ եւ դպրոցի հիմնադրամի նախագահ Գրիգոր Աղապելօղլուն յայտնած է, որ աշխատանքները պիտի սկսին, երբ Թուզլայի թաղապետարանը հրաժարի ճամբարի բարեկարգման նախագիծին վրայ գրուած «վարչական տարածք» արտայայտութենէն:

«Այդ պարագային պիտի կարենանք սկսիլ ծրագրի աշխատանքներուն: Ատիկա մեզի համար մեծ ուրախութիւն պիտի ըլլայ: Կը ցանկանք, որ իրաւասու մարմինները վայրկեան առաջ այս հարցով զբաղին: Քաղաքապետարանէն ուրախ լուր կը սպասենք», ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ըսած է ան:

Յիշեցնենք, որ «Քամփ Արմէն» հայկական ճամբարը Պոլսոյ Թուզլա շրջանին մէջ գտնուող լքեալ ու կիսաքանդ շինութիւն մը է: 8.552քմ տարածք զբաղեցնող «Քամփ Արմէն»-ը 1961-ին գնուած է Հայ աւետարանական եկեղեցւոյ հիմնադրամին կողմէ եւ ծառայած է իբրեւ ամառնային ճամբար` հայկական դպրոցի չքաւոր ու որբ սաներուն համար: Այնտեղ մեծցած են Հրանդ Տինքը եւ անոր կինը` Ռաքէլը: Յետագային ճամբարը թրքական իշխանութիւններուն կողմէ ապօրինաբար խլուած է հայ համայնքէն:

2015 թուականին ճամբարի սեփականատէրը որոշած էր քանդել զայն, սակայն հայ համայնքի երիտասարդներու երկարատեւ պայքարին շնորհիւ ճամբարը տրուեցաւ իր իրաւատիրոջը` Գետիկփաշայի հայակական աւետարանական եկեղեցւոյ հիմնադրամին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031