Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում օրեր առաջ սկսվել են համայնքապետարանի և հանդիսությունների սրահի կառուցման շինարարական աշխատանքները՝ իրենց օժանդակ ենթակառույցներով:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, և հավելել, որ պատրաստ են նաև 50 բնակելի տների տեղակապման նախագծերը:
«Արդեն պատրաստ է Թալիշի ամբողջական վերականգնման ծրագիրը: Շինարարության առաջին փուլում սկսված են քանդման ու հարթեցման աշխատանքները: Արդեն ծավալվել է համայնքապետարանի և հանդիսությունների սրահի շինարարությունը: Առաջիկա օրերին կսկսվի նոր դպրոցի և մանկապարտեզի կառուցումը: Նոր ուսումնական տարում Թալիշում կհնչի դպրոցական առաջին զանգը»,- հավելել է Կ. Շահրամանյանը:
Կարդացեք նաև
ԼՂՀ քաղաքաշինության նախարարի խոսքով՝ բոլոր կառույցներն իրականացվում են գյուղի՝ անվտանգ և թշնամու կողմից չդիտարկվող հատվածներում, որոնք պարտադիր կունենան ապաստարաններ: