Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլները՝ Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը և Աբգար Մուրադյան դուետը հունվարի 15-ին և 16-ին հյուրախաղերով հանդես են եկել Մոսկվայում։ Համերգները կայացել են մոսկովյան կողմի հրավերով։ Հունվարի 15-ի ելույթը տեղի է ունեցել Մոսկվայի երաժշտության տանը (Московский Дом Музыки), այն կազմակերպվել էր «Վլադիմիր Սպիվակով» բարեգործական հիմնադրամի կողմից։ Իսկ հունվարի 16-ին Ալեքսեյ Միխայլովիչի թագավորական պալատի թատերասենյակում («Театральная хоромина» дворца царя Алексея Михайловича) կայացել է Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակի և Աբգար Մուրադյան դուետի մենահամերգը։ Այս համերգը կայացել է «Դասականը՝ երիտասարդներին» խորագրի ներքո։
Անսամբլները ներկայացրել են ռուս, եվրոպացի և հայ կոմպոզիտորների գործեր, որոնք մեծ ջերմությամբ են ընդունվել ունկնդրի կողմից։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին