Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սիրիայում հրադադարի ռեժիմն անկայուն է». թուրքագետ Հակոբ Չաքրյան

Հունվար 18,2017 15:32

Աստանայում հունվարի 23-ին ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությամբ Սիրիայի հարցով նախանշված բանակցություններին Թուրքիայի ներգործությամբ կասեցվել է Սիրիայի քրդական ուժերի մասնակցությունը: «Եթե քրդերը մասնակցեին, պետք է մասնակցեր նաեւ Բաշար Ասադը, «Ազատ Սիրիայի» բանակը: Թուրքիան իսկույն կմերժեր նրանց մասնակցության առաջարկը: Բացի այդ, Թուրքիան հյուսիսային Սիրիայի քրդերին համարում է ահաբեկչական կազմակերպություն»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով նշյալ հանդիպմանը՝ ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

Նա նշեց, որ Իրանն իր հերթին առարկել է ԱՄՆ-ի մասնակցության համար: «ԱՄՆ-ի մասնակցության դեպքում երկիրը պետք է ներկայացներ Դոնալդ Թրամփը, սակայն նա չի կարող մասնակցել, քանի որ պաշտոնը ստանձնելուց երկու օր հետո իրատեսական չէ, որ կհասնի Աստանա»,-նկատեց Չաքրյանը:

Թե ինչ ակնկալել Աստանայի հանդիպումից, ըստ թուրքագետի՝ Սիրիայում հրադադարի ռեժիմը կշարունակի անկայուն լինել. «ԱՄՆ-ն գոհ չի լինի, որ Սիրիայի քաղաքական զարգացումներն անցնում են Ռուսաստանի ձեռքը, ինչն արդեն իսկ այդպես է»:

Մանրամասն քիչ ուշ՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031