Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չեմ կարծում, որ Կարո Փայլանին կհեռացնեն խորհրդարանից կամ կձերբակալեն». Հակոբ Չաքրյան (Տեսանյութ)

Հունվար 18,2017 15:15

«Չեմ կարծում, դրա համար նրան կհեռացնեն»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր մեկնաբանելով Aravot.am-ի հարցը, թե «ի՞նչ եք կարծում՝ Կարո Փայլանին կհեռացնե՞ն Թուրքիայի խորհրդարանից», ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի «Ազգայնական շարժում» խմբակցության անդամները հայազգի պատգամավորի ելույթից եւ խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին հիշատակումից հետո Փայլանին խորհրդարանից հեռացնելու պահանջով են հանդես եկել:

Փայլանին արդեն իսկ զրկել են առաջիկա երեք նիստերին մասնակցելու հնարավորությունից:

«Եթե նրան ձերբակալելու խնդիր լիներ, արդեն իսկ ձերբակալված տասներեք պատգամավորների հետ կձերբակալեին: Հիմնականում կալանավորվել են նրանք, որոնք քրդաբնակ վայրերում մեծ հեղինակություն ունեն, իսկ Փայլանը քուրդ չէ եւ այնքան էլ ազդեցություն չունի բնակչությանն ուղղորդելու համար»,-ասաց Հակոբ Չաքրյանը:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե Թուրքիայում քննարկման փուլում գտնվող սահմանադրական փոփոխությունների նախագիծը վտանգներ ներկայացնո՞ւմ է փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի համար: Թուրքագետն ընդգծեց, որ նախագիծն առհասարակ վտանգավոր է Թուրքիայի համար, քանի որ միանձնյա իշխող Էրդողանն իր վերահսկողությունը ձգտում է օրինականացնել սահմանադրական փոփոխությունների միջոցով:

Փորձագետը վստահություն հայտնեց, որ Թուրքիայի խորհրդարանը կընդունի սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031