Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տղա ունե՞ս, ասում են՝ վռազողին տղա չի ծնվում». Դատավորը՝ շտապող ամբաստանյալին

Հունվար 18,2017 14:57

Այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած գործողությունների արդյունքում բերման ենթարկված Հրաչյա Բոյաջյանի, Արման Ադամյանի եւ Ժորա Ավետիսյանի գործով դատական նիստն էր:

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավումից հետո Սարի թաղի, ինչպես նաեւ հարակից փողոցների գազամատակարարումը, էլեկտրամատակարարումը դադարեցվել էր, եւ բնակիչները բողոքի էին դուրս գալիս՝ պահանջելով գոնե վերականգնել երթուղային տրանսպորտի երթեւեկությունը, հոսանքը: Հուլիսի 19-ին, ժամը 20.00-ի սահմաններում, այդպիսի պահանջով փողոց են դուրս եկել նաեւ տարածքի բնակիչներ Արման Ադամյանը, Ժորա Ավետիսյանը եւ Հրաչյա Բոյաջյանը: Ոստիկանների հետ բախման արդյունքում տեսանյութեր կան, թե ինչպես են քարեր նետում ոստիկանների ուղղությամբ: Ուստի այդ տղաների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ոստիկանների նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար:

Երեք տղաներին սպառնում է 5-10 տարի ազատազրկում: Այս դատական նիստում դատավորը հետաքրքրվեց ամբաստանյալների առողջական վիճակով: Ժորա Ավետիսյանն ասաց, որ հոգեբանական խնդիրներ ունի, բանակում չի ծառայել, տարկետում է ստացել: Արման Ադամյանն ասաց, որ երկու անչափահաս երեխաներ ունի իր խնամքին: Նա եւ Հրաչյա Բոյաջյանն ունեին 8-ամյա կրթություն: Ադամյանն էլ ասաց, որ հոգեբանական խնդիրներ ունի, դրա համար ազատվել է զինծառայությունից:

Հրաչյա Բոյաջյանը նույնպես առողջական խնդիրներ ունի՝ շաքարային դիաբետ: Նրա պաշտպան Արայիկ Զալյանը միջնորդեց քննությունը հետաձգել հաջորդ դատական նիստին, որովհետեւ այլ փաստաբան էր գործով ներգրավվել՝ Ռուզաննա Սիրեկանյանը: Վերջինս էլ իր հերթին ասաց, որ պատրաստվում է նոր միջնորդություններ ներկայացնել, անգամ կարող է միջնորդություն լինել՝ արագացված դատական կարգով հարցը քննելու:

Չնայած պաշտպանները նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրեցին, ամբաստանյալները այնքան էլ կողմ չէին դրան: Նրանց խոսքերով՝ «Երբ հետաձգում եք մի ամիս ժամանակով, դա գնում է մեր կյանքից: Խնդրում եմ կողմնորոշվենք»: Նրանք պնդեցին, որ ինչքան հնարավոր է շուտ ավարտվեն դատական նիստերը, որքան շուտ՝ այնքան լավ: Դատավորը այդքան շտապող Հրաչյա Բոյաջյանին հարցրեց՝ «տղա ունե՞ս, ասում են՝ վռազողին տղա չի ծնվում»:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 10-ին ժամը 15-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031