Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արարատ Խանդոյանի գործով ցուցմունք տվեց ոստիկանության ներքին զորքերի սպան

Հունվար 18,2017 14:35

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի եւ Արման Առաքելյանի գործով նիստին հարցաքննվեց ՀՀ ոստիկանության ներքին զորքերի սպա Ռաֆայել Մնացականյանը` որպես վկա:  «Երեկոյան եղավ խուլիգանություն, մենք կանգնած էինք, ժողովուրդը կոշտ իրեր էր նետում, հայհոյանքներ էր լսվում»,-պատմեց վկան:

Նա ասաց, որ նշված օրը Երեւանի Խորենացի փողոցում ոչ Արարատ Խանդոյանին, ոչ էլ  Արման Առաքելյանին չի տեսել. «Իմ անձնակազմից վիրավորված 11 անձինք, թե ում կողմից են վիրավորվել, չեմ կարող ասել»:

Դատական նիստն այս վկայի հարցաքննությամբ ավարտվեց, հաջորդը նշանակվեց հունվարի 25-ին:

Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը եւ Արման Առաքելյանը մեղադրվում են Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031