Լրահոս
Օրվա լրահոսը

Եղնուկյանի փաստաբան. «Դատարանի որոշումը ակնհայտ հակասության մեջ է մեկ այլ որոշման հետ»

Հունվար 18,2017 14:18

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում քննվում է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի՝ 2016-ի հունիսի 30-ին ոստիկանների կողմից իր բնակարանի անձեռնմխելիության խախտման փաստով քրեական գործ չհարուցելու քննիչի որոշման դեմ բողոքը :

Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դատարանը մերժել է իրենց բողոքը, համարելով, որ քննիչի որոշումը բողոքարկման ենթակա չէ, հիմքերը պարզ չեն, եւ դատարանը չի կարող քննել:

«Չնայած մի քանի ամիս առաջ մեկ այլ դատարան քննել էր մեր բողոքը եւ որոշել էր, որ որեւէ խախտում չի եղել: Այսինքն, ստացվում է, որ դատարանի այս որոշումը ակնհայտ հակասության մեջ է մյուս որոշման հետ»,- նշեց փաստաբանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031