Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե ՌԴ-ն թույլ չտա, Թուրքիան Արցախի հարցում վտանգ չի ներկայացնի». Հակոբ Չաքրյան (Տեսանյութ)

Հունվար 18,2017 14:12

«Ռուսաստանի դիրքից է կախված այդ վտանգը»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե արդյոք ռուս-թուրքական մերձեցումից ՀՀ-ի եւ Արցախի հարցի համար վտանգներ կա՞ն, ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

«Եթե Ռուսաստանը թույլ չտա, Թուրքիան Արցախի հարցում վտանգ չի ներկայացնի: Ռուսաստանը պետք է զիջի, այդ դեպքում միայն Թուրքիան իր նպատակներին կարող է հասնել»,-համոզմունք հայտնեց թուրքագետը:

Նրա բնորոշմամբ՝ շատ բան կախված է նաեւ ՀՀ նախագահից. «Որպեսզի նա Մոսկվայում ուժեղ ներկայանա, պետք է վայելի ժողովրդի վստահությունը, որը նա չի վայելում, ժողովրդականությունն էլ զրո է: Առհասարակ եմ ասում՝ միջազգային ասպարեզում հեղինակություն են վայելում այն նախագահները, որոնք իրենց երկրում ժողովրդականություն ունեն»:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031