Լրահոս
Օրվա լրահոսը

Նուբարաշենում կհիմնվի աղբի վերամշակման կենտրոն

Հունվար 18,2017 14:02

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը բարձրացվեցին նաև մայրաքաղաքում գոյություն ունեցող խնդիրներ: Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նատալյա Լափաուրին փաստեց, որ ապրիլյան պատերազմը լուրջ ազդեցություն թողեց բյուջեի կառավարման տեսակետից: Ավագանու ՀՀԿ խմբակցության անդամը վստահեցրեց, որ տարվա ընթացքում բոլոր խմբակցությունները  համահունչ ու ներդաշնակ աշխատանք են կատարել:

Լրագրողներն այս առիթով հիշեցրին Անահիտ Բախշյան-Տարոն Մարգարյան վիճաբանությունը, երբ տիկին Բախշյանը բարձրացրեց ապօրինի շինարարությունների հարցը, իսկ Տարոն Մարգարյանը նրան բավականին կոշտ արձագանքեց: Երեւանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանն արձագանքեց. «Ես հիշում եմ ոչ միայն Բախշյան Անահիտի, այլև մյուս ավագանիների գնահատականները քաղաքապետարանի գործունեության հետ կապված: Շատ ավելի դրական գնահատականներ են ստացվել քաղաքապետարանի աշխատանքների վերաբերյալ»:

Անդրադարձ կատարվեց նաև աղբի վերամշակման խնդիրներին: Նատալյա Լափաուրին տեղեկացրեց. «Բավականին լուրջ նախապատրաստական աշխատանք է կատարվել, և արդեն հենց այս տարի Նուբարաշենում կհիմնվի աղբի վերամշակման կենտրոն և կիրականացվի աղբավայրի՝ եվրոպական չափորոշիչների համապատասխանեցում»:

Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Ջիվան Պողոսյանը փաստեց, որ տարվա ընթացքում մի շարք պուրակներ են կառուցվել մայրաքաղաքում, սակայն ըստ նրա՝ դա բավարար չէ. «Բնապահպանություն չի նշանակում միայն պուրակների հիմնում: Օրինակ՝ թաղամասեր կան, որ կոյուղիներ չունեն: Մենք այս տարվա ծրագրով էլ առաջարկել ենք կոյուղիների կառուցման ծրագրեր ավելացնել»:

Երեւանի ավագանու «Բարեւ-Երեւան» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղդասարյանը մտահոգություն հայտնեց, որ Աջափնյակ վարչական շրջանում ոռոգման համակարգ գոյություն չունի. «Ոռոգման խողովակները շարքից դուրս են եկել: Աջափնյակում գեղեցիկ կանաչ տարածք ենք կառուցել, բոլորը գոհ են: Բայց դեռ կառուցման ընթացքում ոռոգման համակարգի արդիականության համար ասացի, ոչ մի արձագանք: Կառուցեցինք մի ոռոգման համակարգ, որը 60-70-ականներին համարժեք է: Հիմա պետք է հասկանանք՝ մենք դա արել ենք մեկ տարվա համա՞ր, թե՞ որ գոնե 5 տարի գործի: Երևանը տրանսպորտի կանոնակարգման սարսափելի խնդիր ունի»: Պարոն Բաղդասարյանը նշեց նաև, թե այնպես չէ, որ քաղաքապետարանում ոչինչ չի արվում. բայց միևնույն ժամանակ շեշտեց. «Տարեցտարի տեսնում ենք, որ քաղաքապետարանն իր կազմակերպչական աշխատանքների շնորհիվ բավականին լուրջ աշխատանքներ է կատարում: Խնդիրն այն է՝ երևանցուն դա բավարարո՞ւմ է, թե՝ ոչ: Ինչպես վարչապետն ասում է, կասեի, որ չէ»:

Տրանսպորտի հարցով Նատալյա Լափաուրին շեշտեց, որ Երևանը 2009-ից է դարձել համայնք, ուստի տրանսպորտի հարցը որպես համայնքային խնդիր, միայն վերջին մի քանի տարիներին է քննարկվում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031