Ռուսաստանը կարող է վճռորոշ դեր խաղալ ԵԱՀԿ տարածությունում ճգնաժամերի լուծման հարցում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը Մոսկվայում Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո:
«Ռուսաստանը կարող է վճռորոշ դեր խաղալ՝ նպաստելով առկա ճգնաժամերում խաղաղ կարգավորմանն ուղղված կառուցողական երկխոսությունների ձևավորմանը»,- ասել է Կուրցը «Սպուտնիկի» հետ զրույցում:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ արտգործնախարարների հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ