ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն աջակցություն է ցուցաբերել միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությանը` ամռանը, Երեւանում ՊՊԾ գնդի գրավման եւ դրա շուրջ զարգացած իրադարձությունների մասին համապատասխան տեղեկատվություն տրամադրելով գործընկերներին: Այսօր այդ մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը`պատասխանելով Aravot.am-ի հարցին:
Human Rights Watch-ը, հիշեցնենք, օրերս հրապարակել է 2017 թվականի զեկույցը: Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ հատվածում, մասնավորաբար, ասված է. «Հայաստանի իշխանությունները չեն կարողացել վստահության արժանի պատասխանատվության ենթարկել այն իրավապահներին, որոնք պատասխանատու են 2016թ. հուլիսին խաղաղ ցուցարարների դեմ անհամաչափ ուժի կիրառման համար»:
Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, հանրապետական Մարգարիտ Եսայանը զեկույցը միակողմանի էր որակել, քանի որ դրանում որեւէ խոսք չկա երեք ոստիկանների սպանության մասին:
Aravot.am-ի հարցին`մոռացե՞լ են այդ տեղեկությունը տրամադրել միջազգային գործընկերներին, Արամ Թաթոյանն ասաց, որ տիկին Եսայանի կարծիքը չի մեկնաբանի, բայց առաջիկա ամսվա ընթացքում հրապարակվելիք իր զեկույցում ամբողջական եւ համակողմանի կանդրադառնա:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Նելլի Գրիգորյան