Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարեն Վարդանյան. «Զինատեսակների արտադրությունում հաջողություններ ունենք, մնացածը կառավարությունը պետք է որոշի» (Տեսանյութ)

Հունվար 18,2017 13:35

«Որպեսզի մինչեւ 2025 թվականը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 40 հազար աշխատող լինի, պետք չէ հատուկ ռազմավարական ծրագիր մշակել, բնականոն էլ կլինի: Ռազմավարություն պետք է 70-80 հազար աշխատատեղի համար»,- այս մասին այսօր «Հայելի» ակումբում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ անդրադառնալով օրերս վարչապետի մոտ տեղի ունեցած ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը եւ կառավարության այս ոլորտի ռազմավարական ծրագրին:

Կարեն Վարդանյանն ասաց, որ իրենց միությունը հրավիրված չէր վարչապետի հետ հանդիպմանը՝ «Չգիտեմ ինչու: Ինձ թվում է՝ պատահականություն է եղել, որ մեզ չեն հրավիրել, բայց միության անդամները ներկա են եղել: Նոր վարչապետը երեւի դեռ չի կողմնորոշվել ովքեր են դաշտում խաղացողները: Հուսով եմ՝ կշտկվի եւ մենք կմասնակցենք ռազմավարական ծրագրի քննարկմանը»:

Կարեն Վարդանյանի խոսքերով՝ միությունը հիմա էլ իրականացնում է վարչապետի ասած հեղափոխական ծրագրերը:

Aravot.am-ի հարցին՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ միության համագործակցությունը կարծես թե չէր ստացվում, նոր նախարարի հետ որեւէ համագործակցություն սկսվե՞լ է, Վարդանյանը պատասխանեց. «Բայց ո՞ւմ հետ է ստացվել նախկին նախարարի հետ համագործակցությունը: Մենք նոր նախարարի հետ չենք շփվել, ցավոք սրտի: Բայց դրական կողմ կարող եմ ասել ռազմարդյունաբերական ոլորտի պատասխանատու, փոխնախարար Դավիթ Փախչանյանի հետ համագործակցությունը: Մենք ինժեներների մոբիլիզացիա ենք անում ապրիլի 2-ից հետո, ինժեներները, բարձր տեխնոլոգիաների ոլորտի ինժեներները,

որոնք զինատեսակներ են արտադրում բանակի համար, դրանց զգալի մասը ցուցադրել են ՀՀ նախագահին, հաջողություններ ենք ունեցել փորձարկումների ժամանակ»:

Հարցին՝ արդյոք պետական պատվերներ կան, համագործակցությունը կշարունակվի՞, Կարեն Վարդանյանը պատասխանեց. «Այդ հարցով դիմեք կառավարությանը, պատվիրատուին: Մենք ասում ենք, որ տվյալ արտադրանքը 100 անգամ ավելի էժան ենք արտադրում, մնացածը պետք է կառավարությունը որոշի»: Վարդանյանի խոսքերով՝ էժան արտադրանքի որակն էլ եւս կառավարությունը պետք է որոշի ինչ է ուզում»:

Մանրամասն տեսանյութում՝

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031