ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը տեղափոխվել է Տեխաս նահանգի հիվանդանոց: Այս մասին հայտնում է CBS News-ը ՝ վկայակոչելով Բուշի ներկայացուցիչ Ջին Բեքերին:
Բերքերի խոսքով՝ Բուշի վիճակը գնահատվում է կայուն, նա «իրեն լավ է զգում: Նախկին նախագահը հիվանդանոցից դուրս կգրվի մի քանի օր հետո:
Այնուամենայնիվ, հիվանդանոց տեղափոխելու պատճառը Բեքերը հրաժարվել է հայտնել:
Ջորջ Բուշ ավագը 92 տարեկան է, նա ԱՄՆ նախագահ է եղել 1989-1993թթ.:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ