Լրահոս
Օրվա լրահոսը

Չինարիի դեպքի առիթով ՄԻՊ գրասենյակը զեկույց է պատրաստել (Տեսանյութ)

Հունվար 18,2017 12:45

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը փաստահավաք առաքելություն է իրականացրել `անցած տարվա դեկտեմբերին, Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ իրականացված Ադրբեջանի դիվերսիոն հարձակման փաստի առիթով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրեց զեկույցը եւ հայտարարեց, որ այս գործելաոճն այլեւս կազմելու է ՄԻՊ աշխատանքի կարեւոր մասը: Ավելին, սահմանամերձ գյուղերի բնակիչների խնդիրները`սկսած սոցիալականից լինելու են ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում: ՄԻՊ-ն առաջիկայում այցելություններ է սկսելու սահմանամերձ բնակավայրեր: Գեղարքունիքի մարզում նման նախադեպ ունեցել են, շատ հարցեր հաջողվել է լուծել`պետական մարմինների հետ համատեղ աշխատանքով:

Չինարիի դեպքի առիթով ներկայացված զեկույցում արձանագրված են քաղաքացիական բնակչության պաշտպանության խնդիրները: Փաստահավաք առաքելությունն իրականացվել է դեկտեմբերի 29-30-ին, գյուղապետի հետ են զրույցել, ավագանու անդամների, գյուղի բնակիչների: Եղել են այն վայրերում, որտեղ մարդու իրավունքների խախտումներ են եղել: Գյուղի ուղղությամբ գնդակոծության դեպքեր են արձանագրվել նաեւ հունվարի 3-ի երեկոյան եւ հունվարի 8-ի գիշերը: Ամսի 3-ին գնդակոծվել է գյուղի դպրոցն ու մանկապարտեզը, 8-ին`քաղաքացիական բնակչությունը:

Մանրամասները` տեսանյութում

Հունվարի 13-ին էլ գնդակոծվել է Ոսկեպար-Բաղանիս ճանապարհահատվածը: Ընդ որում` այն ժամանակահատվածում, երբ ճանապարհը գերբեռնված է լինում: Չորս միջադեպերին առանձին-առանձին անդրադարձել են սլայդներով:

Մանրամասները` տեսանյութում

Արման Թաթոյանն ասաց, որ զեկույցը միջազգային կառույցներին կուղարկվի առաջիկա օրերին: Ինքը հաջորդ շաբաթ լինելու է Ստրասբուրգում, ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաների հետ է հանդիպելու, մեկ շաբաթ հետո Բրյուսելում է հանդիպումներ ունենալու միջազգային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Զեկույցը կներկայացնի: Ակնկալիքներ ունի, դրանք առայժմ չի հրապարակում, բայց նկատում է`այս հարցերում պետք է լինենք արագ, օպերատիվ եւ համարձակ. «Ճիշտը մեր կողմն է, հետեւաբար, ակտիվ պետք է լինենք»:

ՄԻՊ փաստահավաք առաքելությունը`տեսանյութով

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031