Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին տարիներին օտարերկրյա կապիտալի հոսքերը Հայաստանի տնտեսության մեջ անընդհատ կրճատվում են. «Հայոց աշխարհ»

Հունվար 18,2017 12:07

Վերջին տարիներին օտարերկրյա կապիտալի հոսքերը Հայաստանի տնտեսության մեջ անընդհատ կրճատվում են։ Դրանք հասել են այնպիսի կրիտիկական մակարդակի, որ այլեւս որեւէ հնարավորություն չեն ապահովում տնտեսության հեռանկարային զարգացման համար։ Օտարերկրյա ներդրումները կազմում են համախառն ներքին արդյունքի ընդամենը 1¬2 տոկոսը, ինչը չափազանց ցածր ցուցանիշ է տնտեսության համար։

Քանի դեռ արտաքին ներդրողները չեն շտապում ֆինանսական ուղղակի ներարկումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ, փորձ է արվում գտնել այլ լուծումներ։ Ներդրողների շրջանում տնտեսության նկատմամբ վստահությունը բարձրացնելու ակնկալիքով կառավարությունը պատրաստվում է կիսել բիզնես¬ծրագրերի իրականացման ռիսկը։ Այդ նպատակով շուտով կստեղծվի ներդրումային հիմնադրամ։

Որպես այդպիսին, նման կառույց Հայաստանում մինչեւ այժմ չի եղել։ Ուստի դժվար է ասել, թե այն որքանով կառաջացնի ներդրողների հետաքրքրությունները։ Թեպետ հաշվի առնելով այս ոլորտում գոյություն ունեցող ռիսկերը եւ մտահոգությունները՝ նախատեսվող ծրագրերում պետության ուղղակի մասնակցությունը անկասկած դրական ազդեցություն կունենա օտարերկրյա ներդրողների մտադրությունների վրա։

Բիզնես ծրագրերի իրականացմանն օժանդակելու նպատակով ներդրումային հիմնադրամի գործունեությունը կառավարությունը պատրաստվում է սկսել առաջիկա երկու-երկուսուկես ամսվա ընթացքում։ Դա լինելու է այն կառույցը, որի միջոցով իրականացվելու են առավել հեռանկարային եւ շահավետ ներդրումային ծրագրերը։

Ներդրումների խիստ սահմանափակ լինելու պայմաններում կառավարությունը մտադիր է գոնե սկզբնական շրջանում պետության մասնակցության ճանապարհով պայմաններ ստեղծել մասնավոր կապիտալի հոսքերը տնտեսության մեջ ակտիվացնելու համար։ Սակայն թե ինչ գումարների հաշվին պիտի ձեւավորվեն հիմնադրամի միջոցները, այնքան էլ պարզ չէ։ Պետական բյուջեն այդ նպատակով հատուկ գումարներ չի նախատեսել։

Ամեն դեպքում խոսքը պատկառելի կապիտալով հիմնադրամի ստեղծման մասին է։ Այն կգերազանցի 100 մլն դոլարը, ինչը լուրջ գումար է Հայաստանի տնտեսության համար։

Թեպետ հիմնադրամին անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը կախված կլինի ներդրողների ակտիվությունից։ Այս փուլում որոշակի հետաքրքրություններ կան, սակայն դեռ վաղ է ասել, թե դրանք որքանով կվերածվեն կոնկրետ ներդրումային ծրագրերի։ Վերջին տարիների ցուցանիշները վկայում են, որ ներդրողներն այնքան էլ հակված չեն իրենց միջոցները վստահել Հայաստանի տնտեսությանը։

Անցած տարվա ինը ամիսների պաշտոնական տվյալներով, Հայաստանի տնտեսության մեջ իրականացված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը կազմել է ընդամենը 92 մլն դոլար։ Այն համարժեք է համախառն ներքին արդյունքի ընդամենը 1,3 տոկոսին, ինչը չափազանց քիչ է տնտեսության մեջ երկարաժամկետ, առավել եւս բարձր աճ ապահովելու համար։

 

Ն. Սարգսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031