Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են գոյանում ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ֆինանսական միջոցները. «Ժողովուրդ»

Հունվար 18,2017 11:53

Եթե հավատալու լինենք իշխանության կազմող ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հաշվետվություններին, ապա նրանց ֆինանսական միջոցների առյուծի բաժինը գոյանում է անդամավճարներից, մի մասն էլ օրենքով նախատեսված կարգով ստացված բյուջետային ֆինանսավորումն է։

Ըստ այդմ, 2013թ. ՀՀԿ անդամավճարները կազմել են 97 մլն 838 հազար դրամ, 2014թ. անդամավճարները պակասել են 71 մլն 693 հազար դրամ, իսկ ահա 2015թ. ընթացքում հանկարծ անդամավճարների կտրուկ աճ է արձանագրվել, հավաքագրվել է միանգամից 327 մլն 242 հազար դրամ։

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներից Հովհաննես Սահակյանը նշեց, թե անդամավճարի հստակ չափ սահմանված չէ, եւ կուսակցականները վճարում են այնքան, որքան ցանկանում են։ Այս սկզբունքը, թերեւս, պատահական չէ. կուսակցական գանձարանը գոյանում է հիմնականում ՀՀԿ վերին էշելոնի ներկայացուցիչների՝ պետական եւ ՏԻՄ պաշտոնյաների, գործարարների մուծած անդամավճարներից։ Վերջիններս «պարտադիր, բայց ոչ պարտադրված» սկզբունքով մասնակցում են կուսակցաշինության գործին՝ բնականաբար իրենց աթոռը եւ ունեցվածքը պահելու մղումից ելնելով։ Իսկ շարքային հանրապետականների վճարումները հազիվ թե ամսական գերազանցեն 500 դրամը, սա լավագույն դեպքում։

Անդամավճարի կոնկրետ չափ սահմանված չէ նաեւ ՀՅԴ-ում։ Այստեղ եւս ֆինանսական հիմնական միջոցները գոյանում են պաշտոնյաների ու գործարարների օգնությամբ։ ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը նշեց, որ հաստատված է միայն անդամավճարների նվազագույն շեմը՝ 100 դրամ։ «Բայց փաստացի վճարումներն ավելի են՝ կախված մեր ընկերների հնարավորությունից, ցանկությունից, սոցիալական վիճակից։ Անդամավճարների չափը միջինացված 500-1000 դրամի սահմաններում է»,- ասաց Համբարձումյանը՝ հավելելով, որ իրականում անդամավճարը կուսակցական կյանքին բարոյական մասնակցության ձեւ է։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031