Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազը վերացրել է «Փոքր Մհեր կրթահամալիր»-ի վերաբերյալ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՔԿ որոշումը

Հունվար 18,2017 11:45

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից «Փոքր Մհեր կրթահամալիր»-ի վերաբերյալ կատարված ուսումնասիրության արդյունքները Կոտայքի մարզի դատախազության միջոցով 23.12.2016թ.-ին ուղարկվել են ՀՀ ՔԿ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով համապատասխան ընթացք տալու հանձնարարությամբ:

2016թ. դեկտեմբերի 30-ին ՔԿ-ի կողմից որոշում է կայացվել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

Կոտայքի մարզի դատախազությունում ստուգվել է նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման օրինականությունը և պարզվել, որ որոշումը կայացվել է վաղաժամ, չեն ստուգվել առերևույթ հանցագործության վերաբերյալ բոլոր տվյալները, անհիմն կերպով արժանահավատ են համարվել միայն կրթահամալիրի տնօրինության և աշխատակիցների հայտնած տեղեկությունները, ինչի կապակցությամբ նյութերի նախապատրաստման նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2017թ. հունվարի 16-ին որոշում է կայացվել նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու մասին:

Քրեական գործով նախաքննության իրականացումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային վարչությանը:

 

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031