Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՀՎ-ն հրապարակել է 50 տարվա գաղտնի փաստաթղթեր

Հունվար 18,2017 11:33

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը հրապարակել է շուրջ 12 մլն էջ փաստաթուղթ, որոնք վերաբերում են 1940-1990թթ. ընկած ժամանակահատվածում ԿՀՎ գործունեությանը, հաղորդում է Bloomberg-ը: Փաստաթղթերը հասանելի են գերատեսչության կայքում:

Գաղտնազերծված փաստաթղթերի թվում են, մասնավորապես, զեկույցներ գերատեսչության քաղաքականության և հետախուզական գործողությունների վերաբերյալ: Բացի այդ, դրանց մի մասը որոշակիորեն լույս է սփռում Վիետնամի և Կորեայի, ինչպես նաև սառը պատերազմի ժամանակաշրջանում ԿՀՎ գործունեության վրա:

«Այդ պատմական փաստաթղթերի հասանելիությունն այլևս չի սահմանափակվում աշխարհագրությամբ»,- հայտարարել է ԿՀՎ տեղեկատվության հարցերով վարչության ղեկավար Ջոզեֆ Լամբերտը: Ավելի վաղ այդ փաստաթղթերը հասանելի էին միայն Քոլեջ Փարքում (Մերիլենդ նահանգ) գտնվող Ազգային արխիվում:

ԿՀՎ ներկայացուցիչ Հեզեր Ֆրից Հորնիաքն իր հերթին հավելել է, որ «գաղտնազերծված փաստաթղթերը մի ամբողջ պատմություն են, դրանցում կա և՛ լավը, և՛ վատը»: Նրա խոսքով՝ այդ նյութերի մեծ մասն աննշան խմբագրության են ենթարկվել՝ տեղեկատվության աղբյուրները պաշտպանելու համար:

Սկզբնապես նախատեսվում էր, որ այդ փաստաթղթերը կհրապարակվեն 2017թ. վերջին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031