Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր քաղաքական դաշտում սկզբունքայնությունը, որպես կատեգորիա, բացակայում է, հատկապես՝ օլիգարխիայի դեպքում». Սարո Սարոյան. «Հրապարակ»

Հունվար 18,2017 11:27

Գրեթե երկու տարի առաջ իշխանությունների ձեռամբ քաղաքականությունից դուրս մղված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ, ԱԺ ընտրություններից 2,5 ամիս առաջ, հայտարարեց կրկին քաղաքականություն վերադառնալու մասին։ Մենք զրուցեցինք քաղաքագետ Սարո Սարոյանի հետ։

– Պարոն Սարոյան, կարո՞ղ ենք Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին հայտարարությունը համարել անսպասելի, որովհետեւ, համաձայն քաղաքական շրջանակներում արվող կանխատեսումների, այդ վերադարձը դիտվում էր քիչ հավանական։

– Նախ՝ նման կարգի կանխատեսումները հիմնված են սկզբունքայնության վրա, երբ քաղաքական գործիչները ցուցաբերում են ինչ-որ սկզբունքայնություն։ Մեր քաղաքական դաշտում սկզբունքայնությունը, որպես կատեգորիա, բացակայում է, հատկապես՝ օլիգարխիայի դեպքում։ Եվ սեփական անսկզբունքայնությունը ներկայացնում են որպես սկզբունք։ Եվ երբ քաղաքական գործիչները քրեաօլիգարխիայի պայմաններում սկսում են խոսել

սկզբունքներից, ուղղակի աբսուրդ է։ 25 տարվա մեր քաղաքական կյանքը ցույց է տվել, որ չկան այնպիսի սկզբունքներ, որ չխախտվեն այդ գործիչների կողմից։ Իսկ այն փաստը, որ Գագիկ Ծառուկյանը հեռացել էր քաղաքականությունից, հիմա վերադառնում է, այդպիսի դիմափոխություններ միշտ սպասելի են։ Ինձ

թվում էր, որ մեր հանրությունը վաղուց պետք է սովորած լիներ նման

երեսփոխություններին, որքանով որ այդ բառն ասոցացվում է «երեսփոխան» բառի հետ։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031