ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հերթական ճեպազրույցում խոսել է Մինսկում Ադրբեջանի պահանջով ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի մասին: Ճեպազրույցն ամբողջությամբ տեղադրված է Պետդեպի պաշտոնական կայքում:
«Նախ, ես կասեի, որ այս հարցով պետք է խոսեն համապատասխան երկրները, հատկապես երբ խոսքը վերաբերում է արտահանձնմանը… Ակնհայտորեն խոսքի ազատությունը կարևոր է մեզ համար, և մենք պարբերաբար խոսում ենք այդ մասին: Ես որևէ կոնկրետ տեղեկություն չունեմ այս դեպքի առնչությամբ, բայց խորհուրդ կտամ, որ այդ հարցով դիմեք համապատասխան երկրներին»,- ասել է Քիրբին:
Հիշեցնենք, ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն ունի Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն, դեկտեմբերին ձերբակալվել է Բելառուսի մայրաքաղաքում: Լապշինը ներառված է Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»՝ Լեռնային Ղարաբաղ այցելության համար: Այժմ պաշտոնական Բաքուն Մինսկից պահանջում է արտահանձնել բլոգերին, որին իրենք մեղադրում են «անօրինական կերպով Ադրբեջանի պետական սահմանը հատելու մեջ»:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ