Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի 77-րդ առաջնության վեցերորդ տուրում կենտրոնականը առաջատարներ՝ Հայաստանի գործող չեմպիոն, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի եւ մինչեւ 16 տարեկանների աշխարհի չեմպիոն, միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանի դիմակայությունն էր: Պատանի Հայկը կրկին աչքի ընկավ հասուն խաղով եւ 47-րդ քայլում կարեւոր հաղթանակ տարավ՝ 4,0 միավորով միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ