Գագիկ Ծառուկյանի, այսպես ասած՝ վերադարձով իր շրջանին է վերադառնում հայաստանյան քաղաքականությունը, թեև մեծ հաշվով այն իր ավանդական և արատավոր շրջանից դուրս չէր էլ եկել: Այդ տեսանկյունից, տեղի ունեցածն իրադարձություն է միայն առերևույթ, իսկ խորքային առումով Հայաստանում ծավալվում է հերթական ավանդական նախընտրական շրջանը, ավանդական դերակատարումներով: Այս միջավայրում, ինչ խոսք, գերդժվար է հանդես գալ որևէ նոր հայտով և լինել այդ հայտով մրցունակ:
Ակնհայտ է, որ քաղաքականությունը հերթական անգամ պարփակվում է, խցկվում է նյութական ռեսուրսային մրցավազքի տրամաբանության մեջ, որը վերահսկվելու է իշխանական մամլիչով: Տվյալ պարագայում, պարզապես ինքնախաբեություն կարող է լինել այդ միջավայրում որևէ արդյունքի հասնելու ձգտումը, ինչքան էլ այն մեծ լինի, ինչքան էլ լինի անկեղծ և հետևողական: Ակնհայտ է, որ Հայաստանում կա միջավայրը փոխելու, այսինքն՝ նոր միջավայր ձևավորելու խնդիր: Հնում վերարտադրության մեխանիզմները թե՛ ռեսուրսների, թե՛ մտածողության ու հոգեբանության առումով այնքան ամուր են, որ այլևս, նույնիսկ, էմոցիաներ չեն առաջացնում:
Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում