Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ նույն հարկի տակ են Օբաման, Դալին եւ աստղերը (Ֆոտոշարք)

Հունվար 18,2017 13:30

Մոմե քանդակագործության արվեստին տիրապետող Մարիա Տյուսոյի թանգարանը հիմնադրվել է 1835-ին` Լոնդոնի Մերիլեբոն թաղամասում: Մադամ Տյուսոյի թանգարանն այժմ 19 մասնաճյուղեր ունի աշխարհի տարբեր երկրներում, դրանք զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից են: Ինչ վերաբերում է Ամստերդամում գտնվող մոմե արձանների թանգարանին, այն բացվել է 1971-ին, իսկ 20 տարի անց տեղափոխվել է քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկը` Դամ:

Թանգարանի մուտքի մոտ մշտապես երկար հերթեր են, մեր այցելության պահին` նույնպես: Այստեղ կարելի է հանդիպել քաղաքական գործիչների, շոու-բիզնեսի աստղերի, հանրահայտ ֆուտբոլիստների ու արվեստագետների, այդ թվում` արքայադուստր Դիանայի, Բարաք Օբամայի, Ջոնի Դեպի, Անջելինա Ջոլիի, Մերիլին Մոնրոյի, Ադելի, Սալվադոր Դալիի, Վան Գոգի, Պիկասոյի ու մյուսների մոմե արձանիկներին: Որոշների հետ լուսանկարվելու համար էլ ստիպված ես սպասել, խոսքը վերաբերում է հատկապես փոփ եւ ֆոտբոլային աստղերին:

Թանգարանը նաեւ ինքնատիպ ու զվարճալի հուշանվերներ գնելու հնարավորություն է ընձեռում, օրինակ՝ Օսկարների վրա անմիջապես փորագրվում է գնորդի անունը: Մադամ Տյուսոյի թանգարանից հեռանալիս մտածում ես եւս մեկ անգամ վերադառնալու մասին: Տպավորիչ են մոմե արձանները՝ ձայնալուսային էֆեկտների մատուցմամբ: Հաճելի է, որ Ամստերդամում նույնքան մեծ հերթեր կային նաեւ այլ թանգարաններում, օրինակ՝ Վան Գոգի, ընդ որում, շատերի պարագայում մինչեւ 18 տարեկանների մուտքն անվճար էր:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Ամստերդամ-Երեւան
Լուսանկարները` հեղինակի:

 

«Առավոտ»

17.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031