Լրահոս
Օրվա լրահոսը

Նիհարեցնող եւ գիրացնող մթերքներ` ըստ արյան խմբերի

Հունվար 18,2017 13:00

Հայտնի է, որ սնունդն ու առողջությունը փոխկապակցված են, որին մասնագետները միացնում են նաեւ արյան կարգը:

Արյան (I) Օ խումբ ունեցողներն ունեն մարսողության ամուր համակարգ, որն արտադրում է բավարար քանակությամբ ստամոքսահյութ: Այն կարեւոր է նաեւ միսը մարսելու համար։ Այս խմբի մարդիկ պետք է ուշադիր լինեն հացահատիկ, հաց եւ ընդեղեն օգտագործելիս, քանի որ դրանք այնքան էլ լավ չեն մարսում։ Ցորենի սերմերը եւ ցորենի խոշորահատիկով (սեւ հաց) պատրաստած սնունդը խանգարում են ինսուլինի նյութափոխանակությանը՝ լեկտինների պատճառով եւ դանդաղեցնում են նյութափոխանակությունը։

Արյան առաջին խմբի մարդիկ իմունային ակտիվ համակարգ ունեն, կտրուկ եւ անչափ զգայուն են արձագանքում նոր ազդեցություններին եւ փոփոխություններին։ Նրանց համար նիհարեցնող սնունդ է համարվում կարմիր միսը (գառի, տավարի, որսի կենդանիների), լյարդը, ձուկը եւ ծովային ուտելիքները, ջրիմուռը, կանաչ կաղամբը, սպանախը, յոդացված աղը, իսկ գիրացնող սնունդ` ոսպը, հացահատիկը (եգիպտացորեն, ցորեն), ծաղկակաղամբը, սպիտակ կաղամբը։

Արյան (II) A֊րդ խումբ ունեցողները մարսողության զգայուն համակարգ ունեն, որը դժվարությամբ է ճեղքում կենդանական սպիտակուցները եւ ճարպերը։ Ըստ մասնագետների, օրգանիզմը դրա համար բավարար քանակությամբ ստամոքսահյութ չի արտադրում։ Ճարպերով հարուստ կաթը նույնպես չի աշխուժացնում, այլ` գիրացնում է։ Չափազանց շատ ցորենը նույնպես խնդիրներ է հարուցում մարսողությանը, իսկ իմունային համակարգը զգայուն է եւ հարմարվող։

Նիհարեցնող մթերքներից են սոյան, սոյայով պատրաստած սնունդը,

բուսական յուղերը, բանջարեղենը, անանասը։

Գիրացնող են` միսը, կաթնամթերքը, լոբին, մեծ քանակության ցորենը։

Արյան (III) B-րդ խումբ ունեցողների մարսողական համակարգը, ինչպես առաջին խմբինը` ամուր է: Այն հեշտությամբ է մարսում միսը (բացառությամբ հավի մսի) եւ կաթնամթերքը։

Նիհարեցնող են` միսը, ձուն, սերը քաշած կաթնամթերքը,

կանաչ բանջարեղենը։

Արյան (IV) AB-րդ խմբի մարդկանց մարսողության տրակտը զգայուն է։ Ցածր է ստամոքսահյութի արտադրությունը։ Այդ պատճառով հարկ է ընդունել մսի եւ ձկան փոքր չափաբաժիններ, որպեսզի կենդանական սպիտակուցն ամբողջովին մարսվի։ Իսկ ընդհանրապես խորհուրդ է տրվում օգտագործել կաթնամթերք, ընդեղեն, հացահատիկ, միրգ եւ բանջարեղեն։

Այս խմբի մարդկանց համար նիհարեցնող են ձուկը, կաթնամթերքը, կանաչ բանջարեղենը, անանասը։

Գիրացնող են` կարմիր միսը, ընկույզն ու սերմերը, հնդկացորենը, ցորենը, եգիպտացորենը։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

17.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031