Լրահոս
Օրվա լրահոսը

Աղեստամոքսային տրակտը մաքրող պարզ միջոցներ

Հունվար 18,2017 12:30

Անկանոն սննդակարգը հաճախ կարող է տարբեր տեսակի խնդիրներ առաջացնել: Դրանցից մեկը՝ աղեստամոքսային տրակտի բնականոն աշխատանքի եւ դիմադրողականության անկումն է, որի կարգավորման համար ժողովրդական բժշկությունը առաջարկում է օգտագործել հետեւյալ դեղամիջոցը:

Նախապես գազը հեռացրած 1 բաժակ հանքային ջրին ավելացնել 15-20 կաթիլ թարմ կիտրոնահյութ եւ խմել նախաճաշից 30 րոպե առաջ: Երեկոյան՝ ընթրիքից առաջ, հանքային ջրի  բաժակը տաքացնել, ավելացնել 1 ճաշի գդալ որեւէ դեղաբույս՝ սուսամբար, արեւքուրիկ, անանուխ, թրմել 1 ժամ, ապա քամել, ավելացնել մեղր ու դանդաղ, կումերով խմել:

Կուրսը ընդունել 2 շաբաթ:

Աղեստամոքսային տրակտը լավ է մաքրում հետեւյալ բաղադրությունը.

1.5 լիտր եռման ջրում լուծել 1 ճաշի գդալ աղ եւ 1 ճաշի գդալ մեղր: Այս խառնուրդը կարելի է խմել ամիսը 2 անգամ՝ առավոտյան, ուտելուց կես ժամ առաջ:

Հիշեք նաեւ, որ ցանկացած ինքնաբուժումից առաջ պետք է դիմել համապատասխան մասնագետի, գուցե ձեր օրգանիզմը այլ խնդիրներ եւս ունենա եւ տվյալ դեղամիջոցը հակացուցված լինի ձեզ:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

17.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031