Այսօր Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքական գործունեության փակված էջը բացելու մասին:
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի խոսքերով՝ Սերժ Սարգսյանը, որն արտամղել էր Գագիկ Ծառուկյանին, ասել էր, որ նա քաղաքականության մեջ անելիք չունի. «Ես ողջունում եմ, որ ինքը, փաստորեն, Սերժ Սարգսյանի կամքն այլեւս չի կատարում: Ես դա ողջունում եմ»:
Մենք հիշեցրինք՝ ժամանակին հիասթափված էիք Գագիկ Ծառուկյանից՝ Հայրիկյանը հերքեց. «Հիասթափվա՞ծ, երբե՜ք: Պիտի մեկով հիացած լինես, որ հիասթափվես: Ինքը ինձ համար քաղաքական գործիչ չի: Ինքը բիզնեսմեն է»:
Ծառուկյանի մասին Հայրիկյանի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի գնահատականները կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ