Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր կայացավ կանանց բարձրագույն խմբի 72-րդ առաջնության վեցերորդ տուրը:
Հայաստանի գործող չեմպիոն, կանանց միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը սեւ խաղաքարերով հաղթեց Արփինե Գրիգորյանին եւ 4,5 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունի նաեւ Սիրանուշ Ղուկասյանը, սակայն լրացուցիչ գործակիցներով նա երկրորդ տեղում է: Առաջատարների եռյակը 4,0 միավորով եզրափակում է երկրի նախկին չեմպիոն Աննա Հայրապետյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ