Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանի արձագանքը` Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը

Հունվար 17,2017 21:52

Ես դրական եմ վերաբերում քաղաքական ուժերի ու գործիչների, այդ թվում՝  Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի մտադրություններին մասնակցելու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին։

Նախաձեռնելով սահմանադրական բարեփոխումները` մենք ստեղծեցինք բոլոր հիմքերը Հայաստանի քաղաքական համակարգը դարձնելու առավել բաց և առավել ճկուն։ Այժմ քաղաքական համակարգը կբարեփոխվի և կբարելավվի առաջին հերթին քաղաքական միավորումների մրցակցության շնորհիվ:

Այս տեսանկյունից գալիք ընտրությունները կարևորագույն նշանակություն ունեն մեր կողմից առաջ քաշված զարգացման ուղեգծի իրականացման համար։ Հետևաբար, յուրաքանչյուր քաղաքական թիմ, որ ասելիք ունի ժողովրդին և կարող է պատշաճ ներկայանալ տրամաբանված ծրագրով, իրավունք ունի փորձել իր ուժերը գալիք ընտրություններում, և դա ողջունելի է:

Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը ընտրություններին մասնակցելու հայտ էր, և այն կարող է օգուտ բերել քաղաքական մրցակցությանը՝ անկախ այն բանից, որքանով ենք մենք համաձայն հայտարարության մեջ տեղ գտած դիտարկումների հետ, անկախ այն բանից, որքանով են իրենք համաձայն մեր հստակ դիտարկումների հետ:

Կարծում եմ՝ սպասվում է հետաքրքիր մրցապայքար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Օգուտ բերել???????????????????????????????

    Բա ասում էիք Գագիկ Ծառուկյանը չարիք է, ԴՈԴԻՐ ԳԱԳՈ է, կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Հիմա ոնց??? էդ չարիքը օգուտ է բերելու, թե արդեն կրկեսի վերածելու հայրենիք ունենք?

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031