Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանը նամակ է գրել Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ առաջարկելով համագործակցել

Հունվար 17,2017 21:40

Այսօր մեզ հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ հանդիպումներ է ունեցել Սեյրան Օհանյանի հետ եւ նրա հետ սերտ հարաբերություններ ունի: Նա ասաց, որ պետք է Մարտի 1-ի եւ մյուս բոլոր կարեւոր հարցերն անգամ մի կողմ թողնել եւ փորձել միասնական ճակատ ստեղծել՝ հանուն երկրի:

Մեր դիտարկմանը, որ ՀԱԿ-ը, երբ ԲՀԿ-ի հետ էր համագործակցում եւ սուր քննադատում էին, պատասխանում էր, որ ընդդեմ իշխանության կարելի է համագործակցել անգամ սատանայի հետ, Դուք է՞լ եք դրան պատրաստ՝ Հայրիկյանը պատասխանեց. «Խոսքը տվյալ դեպքում սատանայի մասին չի, մարդկանց մասին է: ՀԱԿ-ը իրեն այն վիճակի մեջ չդրեց վերջին շրջանում ու ես ուրախ չեմ դրա համար: ԱՄՆ-ից ընկերներ ունեմ, ասում են՝ ինչի՞ դու Լեւոնի հետ չես, չէ՞ որ դուք փորձառու գործիչներ եք, ինչի՞ չես խոսում Լեւոնի հետ»:

Նա ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին նամակ է գրել ու առաջարկել համագործակցել. «Թող բարի լիներ պատասխաներ: Դիմել ենք՝ միասնական ճակատով հանդես գալու կոչով»:

Մեր հարցին՝ չի՞ արձագանքել Տեր-Պետրոսյանը, նա պատասխանեց. «Մերոնք չեն ասել: Որ արձագանքած լիներ՝ կասեին, ես այստեղ չէի»:

Մեր դիտարկմանը, որ  լուրջ առճակատումներ ունեիք Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ՝ նա պատասխանեց, որ նույնիսկ այդ դեպքում է գնացել դրան. «Նշանակություն չունի: Տվյալ դեպքում դու ասում ես՝ ինչ հարցեր ունենք՝ դրա մասին կխոսենք, ինչ տարաձայնություններ ունենք, դրա մասին պառլամենտում էլ կարելի է նույնիսկ խոսել, բայց այս նպատակը՝ ժողովրդավարական Հայաստանը ամեն ինչից վեր է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031