Քիչ առաջ ավարտվել է ԳԱԼԱ կուսակցության վարչության նիստը, որն ընթացել է բուռն քննարկմամբ, նիստի օրակարգում եղել է ԱԺ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը: Այս նիստին ևս ԳԱԼԱ կուսակցությունը հստակ, վերջնական որոշում չի կայացրել: Այս մասին մեզ տեղեկացրեց ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ Քրիստինե Մկրտչյանը:
«Քննարկվեցին բոլոր հարցերը, վարչության բոլոր անդամները ներկայացրեցին իրենց տեսակետները՝ կապված առաջիկայում խորհրդարանական ընտրություններին ԳԱԼԱ կուսակցության մասնակցության հետ: Հունվարի 19-ին տեղի կունենա վարչության նիստ, որի ժամանակ հարցը կդրվի քվեարկության՝ մասնակցե՞լ խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ: Այսօր նորից ինտենսիվ քննարկում ենք անցկացրել, լսել բոլորի տեսակետները, առաջարկությունները, քաղխորհրդի անդամների հետ հանդիպում ունեցել:
Թե՛ «այո»-ի, թե՛ «ոչ»-ի կողմնակիցներս ներկայացնելու ենք մեր տեսակետները ու բացատրելու ենք, թե որքանով է համոզիչ: Այդ իսկ պատճառով որոշեցինք մեզ համար վաղն, այսպես ասած, սահմանել լռության օր, իսկ քվեարկությունը կազմակերպել վաղը չէ մյուս օրը: Մեր մեջ կան նաեւ ձեռնպահ անձինք»,- ասաց Քրիստինե Մկրտչյանը:
Հարցին՝ այսօր ո՞ր կարծիքն էր գերակշռող, «այո՞»-ն, թե՞ «ոչ»-ը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ոչ»-ի կողմնակիցները ավելի մեծ թիվ են կազմում, այսօրվա նիստն էլ ցույց տվեց, որ նրանց դիրքորոշման հարցում փոփոխություն չկա»:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ