«Կարծիք կա, թե այն ընտանիքներում, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխա կա, նրանց նկատմամբ սեր ու հոգատարություն չկա»,- իր նախաձեռնության նպատակը ներկայացնելիս Aravot.am-ի հետ զրույցում ասաց լուսանկարիչ Վիգեն Մնոյանը, որն այսօր Տիկնիկային թատրոնի շենքում իր լուսանկարների ցուցահանդեսն էր կազմակերպել: Լուսանկարների թեման բոլոր այն ընտանիքներն էին, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխաներ կան:
Վիգեն Մնոյանն իր լուսանկարներով ցույց է տալիս, որ ընտանիքները, որտեղ հաշմանդամությամբ երեխաներ կան, հակառակ հասարակական կարծիքի, ե’ւ սիրված են ե՛ւ հոգատար ձեռքերում:
Լուսանկարչի մեկնաբանությունները` տեսանյութում
Վիգեն Մնոյանի այս նախաձեռնությունը «Սկարպ» առողջական կենտրոն հ/կ-ի հաշմանդամություն ունեցող երեխաների եւ նրանց ընտանիքի անդամների միջեւ սերն արտացոլող լուսանկարչական նախագծի շրջանակներում էր: Միջոցառմանը մասնակցում էին նաեւ լուսանկարների հերոսները, որոնք եւս փաստում էին, որ իրենց ընտանիքներում սեր էլ կա, ջերմություն էլ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ