Հունվարի 17-ին Խաշթառակի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ պետք է կայանար: Այդ պաշտոնի թեկնածուները 3-ն են՝ Խաշթառակի դպրոցի տնօրենի պաշտոնակատար Գերասիմ Թիրաբյանը, Իջեւանի ավագ դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Սամվել Սիմոնյանը եւ կրթության ազգային ինստիտուտի աշխատակից Ռուզաննա Մովսիսյանը:
Մրցույթը չի կայացել, քանի որ դպրոցի կառավարման խորհրդի նախագահ, Խաշթառակի նախկին գյուղապետ Արթուր Վանեսյանը, Խաշթառակի գյուղապետի տեղակալ Արթուր Մխիթարյանը եւ դպրոցի կառավարման խորհրդի անդամ, Իջեւան քաղաքի բնակչուհին մրցույթին չեն ներկայացել:
Գ. Թիրաբյանն ասաց, որ Իջեւանի բնակչուհին մրցույթին չի ներկայացել,որովհետեւ հիվանդ է եղել, իսկ Ա. Վանեսյանը եւ Ա. Մխիթարյանը այդ ժամանակ մասնակցել են Խաշթառակում տեղի ունեցած, գյուղի մի բնակչուհու հուղարկավորությանը:
Գ. Թիրաբյանը հայտնեց, որ մրցույթը կկայանա 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ